ՀՀ-ն ու Սերբիան կհրաժարվեն մուտքի արտոնագրերի ռեժիմից

ՀՀ-ն ու Սերբիան կհրաժարվեն մուտքի արտոնագրերի ռեժիմից

PanARMENIAN.Net - Կառավարությունը փետրվարի 12-ի նիստում հավանություն է տվել Սերբիայի հետ սովորական անձնագրերի առկայության դեպքում մուտքի արտոնագրերի պահանջը վերացնելու մասին համաձայնագրի ստորագրմանը։

«Եվրոպական միության հետ մուտքի անձնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան: Այն միտված է աշխուժացնելու մարդկանց միջև շփումները և նպաստավոր կանդրադառնա երկկողմ տնտեսական հարաբերությունների, մշակութային և հումանիտար կապերի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման վրա»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի 2014-ին Բելգրադ այցելության ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց Երևանում Սերբիայի դեսպանություն բացելու վերաբերյալ:

Արտոնագրերի հանձնման ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականին, իսկ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը` 2013 թվականի ապրիլին, ասվում է կառավարության պաշտոնական կայքում:

Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունվարի 14–ին։

Ազգային ժողովը ԵՄ–ի հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վավերացրել է 2013 թվականի նոյեմբերի 11–ին։ Այն ուժի մեջ է մտել վավերացումից մեկ ամիս հետո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---