ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Թուրքիային Եվրամիության կազմում

PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ամենաուժեղ խթանն է, որ դրդում է Թուրքիային շարունակել բարեփոխումները: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն Եվրամիության անդամ չէ եւ դա իրոք Ամերիկայի գործը չէ, թե ով է անդամակցում դրան: «Սակայն մեր նպատակն է, որ ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները Թուրքիայում, որոնք բարդ են քաղաքական տեսակետից, շարունակվեն: Նման բարեփոխումների կատարումը դժվար խնդիր է ցանկացած կառավարության համար եւ մենք հուսով ենք, որ Թուրքիան կշարունակի կյանքի կոչել դրանք: Մենք գտնում ենք, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ամենաուժեղ խթանն է, որ դրդում է Թուրքիային շարունակել բարեփոխումները»,-հայտարարել է Բրայզան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---