Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղյան հարցում օրինակ վերցնել Վրաստանից

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն իր հողերի վերադարձի համար կարող է ավելի լայնածավալ ռազմական գործողությունների դիմել, քան Վրաստանի Կոդորի լեռնացքում իրականցվող գործողությունները»,- հայտարարել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ, քաղաքագետ Այդին Միրզազադեն: Նրա խոսքերով, Ադրբեջանն իրավուքն ունի ավելի նշանակալի գործողություններ անցկացնել, քան սա: «Ադրբեջանն իր հողերի վերադարձի համար լարված պայքար է մղում: Պետության բոլոր ռեսուրսներն ուղղված են դրան: Այսօր պաշտոնական Բաքուն հիմնականում նախընտրություն է տալիս բանակցություններին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ զբաղվում է այս հարցով, կարող է աջակցել Ադրբեջանին` այս հողերի վրա իշխանություն ստանալու հարցում», ասել է նա: Ա. Միրզազադեն նշել է, որ «չի բացառվում հողերի վերադարձը ռազմական ճանապարհով»: «Դա մեր իրավունքն է եւ մենք կարող ենք ամեն պահի օգտագործել դա»,- նշել է քաղաքագետը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---