Քերի. Վաշինգտոնն ի վերջո ստիպված է լինելու բանակցել Ասադի հետ

Քերի. Վաշինգտոնն ի վերջո ստիպված է լինելու բանակցել Ասադի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ի վերջո ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Սիրիայի վերաբերյալ նրա արտահայտություններում չկային ավանդական դարձած մեղադրանքներն ոչ լեգիտիմ լինելու և Ասադի՝ պաշտոնից հեռանալու անհրաժեշտության մասին, գրում է newsru.com-ը «Ռոյթերսի» վրա հղումով: Վերլուծաբանները դիրքորոշման այս մեղմացումը կապում են տարածաշրջանում նոր վտանգի՝ «Իսլամական պետության» ծայրահեղականների գործողությունների հետ:

Քերին հարցազրույց է տվել Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած միջազային տնտեսական խորհրդաժողովում, որը կոչված էր աջակցելու Եգիպտոսին:

«Ի վերջո մենք ստիպված են լինելու բանակցել Ասադի հետ: Մենք միշտ ենք դա ցանկացել «Ժնև-1» միջսիրիական բանակցությունների համատեքստում»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստիպել Սիրիայի նախագահին գնալ դրան:

Ըստ Քերիի, Արևմուտքը ցույց կտա, որ «բոլորը քաղաքական որոշում են փնտրում»: Այդ գործընթացը հիմա էլ է գնում, ես վստահ եմ, որ մեր դաշնակիիցների և այլ երկների ճնշումն Ասադի հանդեպ կաճի»:

BBC-ի դիվանագիտական մեկնաբան Ջոնաթան Մարկուսն իր հերթին հայտարարել է, որ Քերիի այս հայտարարությունն այսօրվա դրությամբ ամենահստակ ազդանշանն է, որ Վաշինգտոնը սկսում է գիտակցել իր քաղաքականության անհեռանկար լինելը Սիրիայում:

Ավելիn, «Իսլամական պետություն» հայտնվելը Մերձավոր Արևելքում ստիպում է փորձագետներից շատերին եզրակացնել, որ Ասադի պաշտոնանկությունը ձեռնատու կլիներ իսլամիստներին: Այդպիսի զարգացման դեպքում Սիրիայում կատարյալ քաոս կտիրեր:

Քաղաքացիական պատերազմը, որը շարունկավում է Սիրիայում արդեն 4 տարի, սկսվեց Ասադի ռեժիմի կողմից նրա քաղաքական հակառակորդների խաղաղ ցույցերի ճնշմամբ: 2011 թ. մարտի 15-ին Դերաա քաղաքում սկսված զանգվածային ելույթները նշանավորեցին «արաբական գարնան» մեկնարկը:Մինչ պատերազմի ավարտը դեռ շատ կա, սակայն արդեն այժմ պարզ է, որ գործող ռեժիմը կպահպանվի, առաջին հերթին լավ բարեկամների և հարմար թշնամիների համակցման շնորհիվ, գրում է Լենտա.ռու-ն:

Սկզբնական շրջանում ռեժիմը պահպանեց դիրքերը Իրանի շնորհիվ: Ասադին ձեռնատու եղավ նաև հակասությունների սրացումն արաբական երկրների միջև, առաջին հերթին Քաթարի ու Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև այն, որ «արաբական գարունը» մարելու միտումներ ցուցաբերեց: Մասնավորապես Եգիպտոսում տեղի ունեցած հակահեղափոխության հետևանքով՝ Կահիրեն դուրս եկավ հակասադական ճակատից: Սակայն ամենից շատ Ասադին դիրքերը պահպանելու գործում նպաստեց «Իսլամական պետության» հայտնվելն ու առաջխաղացումը:

Բնակչության տրամադրությունների վրա իր հերթին ազդեց նաև այն փաստը, որ պաշտոնական Դամասկոսը շարունակեց կատարել իր սոցիալական պարտավորությունները նույնիսկ կորցված տարածքներում: «Պետական ինստիտուտներն աշխատում են, մենք աշխատավարձ ենք վճարում նույնիսկ այն շրջաններում, որոնք դուրս են կառավարության հսկողությունից: Մենք պատվաստումներ ենք անում երեխաներին»,-ասել է Ասադը:

Սիրիայում զոհերի թիվն անցել է 215 հազարը, հայտարարել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Ըստ նրա, շուրջ 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ են: Միայն ընթացիկ տարվա փետրվարից բռնի գործողությունների հետևանքով Սիրիայում մոտ 5000 մարդ է զոհվել:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում մոտ 4,2 միլիոն մարդ փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---