ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանը տարանցիկ երկիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար

ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանը տարանցիկ երկիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է տարանցիկ երկիր մնալ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, լինելով Աֆղանստանից և Իրանից դեպի Եվրոպա և Ռուսաստան թմրանույթերի ապօրինի տարանցման հիմնական երթուղիների մասը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի կայքում հրապարակված «Թմրանյութերի վերահսկման միջազգային ռազմավարության մասին-2015» զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ ըստ Ադրբեջանի ՆԳՆ հաշվարկների, ամեն տարի երկիր է ներկրվում 5,8-7 տոննա թմրանյութ, որի մեծ մասը Իրանի հետ հարավային սահմանից: Ադրբեջանը նաև կարող է շատ հարմար տարանցիկ երկիր լինել, քանի որ հարևան Թուրքիան վերջին տարիներին ուժեղացրել է հսկողությունը սահմաններին, հայտնում է Panorama.am-ը:

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ 2014-ի առաջին 10 ամիսներին առգրավվել է մոտ 700 կգ ապօրինի ներկրված թմրանյութ: Այդ ընթացքում իշխանությունները 1743 քրեական գործ են հարուցել, կապված թմրանյութերի ապօրիի շրջանառության հետ: Ըստ նախարարության վիճակագրության, 2014-ի առաջին կիսամյակում 1252 մարդ է դատապարտվել թմրանյութերի հետ կապված հանցագործություններով: Նրանց 91,9 տոկոսը գործազուրկ է եղել, 28,2 տոկոսը՝ նախկինում դատված թմրանյութերի հետ կապված հանցագործություններով, իսկ 2,6 տոկոսը՝ կանայք են, ասվում է զեկույցում:

Ըստ ՄԱԿ «Հյուսիսային բալկանյան ուղի» զեկույցի, թմրանյութերի տեղափոխման երթուղին Աֆղանստանից Եվրոպա անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն անարգել տեղափոխվում են Ադրբեջան-Թուրքիա-Իրան երթուղիով: Երկրորդ՝ «Հին բալկանյան ուղին» Իրանից անմիջապես Թուրքիա է տանում: Այստեղ մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանցիների և քրդերի ծառայություններից: Ադրբեջանով և Կովկասով անցնող երրորդ ուղին թուրքմենական Թուրքմենբաշու անվան նավահանգստից հասնում է Բաքու, որտեղից թմրանյութի մի մասը հեշտությամբ տեղափոխվում է Ռուսաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---