Լիբանանում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չափազանց փոքր է 4 օգոստոսի 2006 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չափազանց փոքր է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ջեբրաիլ Ժաարայը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: Նրա խոսքերով, ներկայումս ողջ ժողովուրդն, անկախ ազգային պատկանելությունից եւ դավանանքից, պատրաստ է հակազդել Իսրայելի ագրեսիային: «Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա ես պետք է ասեմ, որ Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում եւ, բնականաբար, նա լավ հարաբերություններ ունի ինչպես «հեզբոլլահի», այնպես էլ Լիբանանի կառավարության հետ: Մի մոռացեք, որ «Հեզբոլլահը» Լիբանանի հասարակության մի մասն է եւ իր ներկայացուցիչներն ունի երկրի խորհրդարանում եւ կառավարությունում: Կառավարության որոշման յոթ կետերը կատարելու դեպքում, «Հեզբոլլահն» իր տեղը կզիջի Լիբանանի կանոնավոր բանակին»,-ասել է դեսպանը: Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն բարեկամաբար է տրամադրված Լիբանանի հանդեպ, եւ հույս է հայտնել, որ Ամերիկան կաջակցի ճգնաժամի հանգուցալուծմանն ու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |