Հայաստանը մտադիր չէ խաղաղապահներ ուղարկել Լիբանան

PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանը մտադիր չէ իր խաղաղապահներին ուղարկել իսրայելա-լիբանանյան հակամարտության գոտի: Այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Հայաստանը պատրաստ չէ խաղաղարարներ գործուղել հակամարտության գոտի, առավել եւս, որ ներկայումս ՄԱԿ-ը չի սահմանել խաղաղապահ ուժերի մանդատը»,-ընդգծել է նա: Վ.Սողոմոնյանը նշել է նաեւ, որ Հայաստանի խաղաղապահ համակազմը չի կարող վճռորոշ դեր կատարել հակամարտության կարգավորման գործում սակավաթիվ լինելու պատճառով: «Միեւնույն ժամանակ, հանրապետության իշխանությունները, դիտարկելով հայ խաղաղարարներին հակամարտության գոտի գործուղելու հնարավորությունը, չի կարող հաշվի չառնել Լիբանանի հայ համայնքի շահերը: Հայ խաղաղապահների ներքաշումը ցանկացած տիպի հակամարտության մեջ կարող է խնդիրներ ստեղծել Լիբանանում բնակվող հայերի համար»,-ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---