Լավրով. Իրանի միջուկային ծրագրի հարցում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել

Լավրով. Իրանի միջուկային ծրագրի հարցում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Լոզանում մասնակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, ապրիլի 1-ին հայտարարել է, որ «նախարարների մակարդակով սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի միջուկային խնդրի բոլոր առանցքային հարցերի վերջնական կարգավորման շուրջ», հայտնում է Lenta.ru-ն:

Սերգեյ Լավրովը հստակեցրել է, որ «պայմանավորվածությունը ենթադրում էր համապարփակ մոտեցում, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի գծով Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հավաստում ու պատժամիջոցների վերացում»: ԱԳ նախարարը նշել է, որ նոյեմբերին ստանձնած պարտավորությունները բոլոր քաղաքական ասպեկտների լուծման համար քաղաքական շրջանակ ձևավորովելու վերաբերյալ, կատարված են: «Վեցյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ադամներն ու Գերմանիան) և Իրանի փորձագետները մինչև հունիսի ավարտը կլրամշակեն տեխնիկական մանրամասները:

Մինչդեռ բանակցություններին մոտ ամերիկացի մի դիվանագետ Reuters-ի հետ զրույցում համամիտ չի եղել Լավրովի նախնական գնահատականներին:

Շրջանակային քաղաքական հռչակագրի վրա աշխատանքը դեռ շարունակվում է: Ըստ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի, նրանց նպատակն է «ավարտին հասցնել աշխատանքը»: Նա նաև հուսով է, որ դա թույլ կտա այսօր սկսել աշխատանքը վերջնական համաձայնագրի սևագրի վրա: Ինչպես ակնկալվում է, աշխատանքի արդյունքները կներկայացնեն Իրանի նախարարն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ըստ ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրի, դեռ համաձայնեցված չէ Իրանի դեմ գործող պատժամիջոցներից հրաժարվելու կարգը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ միջազգային միջնորդների «վեցյակը» պետք է Իրանի հետ ապագա համաձայնագրի պարամետրերի մշակումն ավարտեր մինչև մարտի 31-ը:

Մարտի 28-ին Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին հայտարարեց, որ Իրանն ու «վեցյակի» երկրները սկզբունքայն համաձայնության են եկել Իրանի միջուկային օբեյտկները պահպանելու հարցում: «Մենք պայմանավորվեցինք, որ միջուկային օբյետկները կպահպանվեն»,-ասել է իրանցի նախարարը՝ պատասխանելով Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի ճակատագրի մասին հարցին: Ավելի վաղ ամերիկյան AP գործակալությունը հայտնեց, որ Իրանին կարող է թույլատրվել օգտագործել մոտ 100 ցենտրիֆուգ Ֆորդոյի ձեռնարկությունում, սակայն դրա դիմաց Թեհրանը ստիպված կլինի հրաժարվել մի շարք այլ միջուկային օբյեկտների օգտագործումից:

2014-ի նոյեմբերին Իրանի ԱԳՆ-ն ու «վեցյակը» պայմանավորվեցին հարթել քաղաքական տարաձայնություններն Իրանի միջուկային հարցի շուրջ մինչև մարտի վերջը: Համապարփակ համաձայնությունն այդ հարցի շուրջ պետք է կայացվի 2015-ի հունիսի 30-ից ոչ ուշ:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---