Քենիա. Օբաման աջակցություն է խոստանում, ահաբեկիչները սպառնում են «արյան գետերով»

Քենիա. Օբաման աջակցություն է խոստանում, ահաբեկիչները սպառնում են «արյան գետերով»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ հրաժարվել հուլիսին Քենիա այցելելու մտադրությունից, որտեղ ծնվել է նրա հայրը: Վաշինգտոնն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Քենիային ահաբեկչության դեմ պայքարում: Նման խոստում կա ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարության մեջ, որը ապրիլի 3-ին տարածեց Սպիտակ տան մամուլի ծառայությունը մեկ օր առաջ Գարիսայի համալսարանի վրա «Աշ Շաբաբ» խմբավորման ահաբեկիչների հարձակման կապակցությամբ, հայտնում է ՌԲԿ-ն:

Ապրիլի 2-ի առավոտյան զինյալները հարձակվեցին Գարիսա քաղաքի համալսարանի վրա Քենիայի հյուսիում, որի ուսանողների մեծ մասը կամ քնած էր, կամ ցնցուղ էր ընդունում: Հարձակման արդյունքում 147 մարդ զոհվեց: Սպանում էին բոլոր նրանց, որ չէր կարողանում մեջբերում անել Ղուրանից: Պատասխանատվությունն ահաբեկչության համար ստանձնեց սոմալացի իսլամիստների «Աշ Շաբաբ» խմբավորումը:

«Մենք ձեռք ձեռքի կպայքարենք ահաբեկչության դեմ Քենիայի կառավարության և ժողովրդի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը: Ընդ որում, նա չի հրաժարվել Քենիա այցելելու մտադրությունից: «Այս բարդ պահին Քենիայի ժողովուրդը պետք է իմանա, որ ԱՄՆ-ն իրենց հավատարիմ բարեկամն ու դաշնակիցն է»,-ասել է Օբաման:

Ավելի վաղ Օբաման նաև հեռախոսազրույց է ունեցել Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթայի հետ՝ ցավակցություն հայտնելով արյունալի ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Մինչդեռ գրոհայինները սպառնում են Քենիային էլ ավելի արյունալի ահաբեկչություններով, հայտնում է Gazeta.ru-ն: «Զգուշության ու անվտանգության ոչ մի միջոց չի երաշխավորի ձեր անվտանգությունը, չի խափանի հարձակումն ու չի կանխի էլ ավելի արյունալի սպանդը ձեր քաղաքներում»,-ասվում է «Աշ Շաբաբի» հայտարարության մեջ, որը մեջբերել է Reuters-ը: Քենիացիներին ուղղված հայտարարության մեջ ահաբեկիչները երդվել են «երկարատև և արյունալի պատերազմ» մղել երկրում, որի արդյունքում Քենիայի քաղաքները կծածկվեն «արյան գետերով»:

«Աշ Շաբաբ» կազմակերպությունը (Հարաքաթ աշ Շաբաբ ալ Մուջահիդին), որը թարգմանաբար նշանակում է «Մոջահեդների երիտասարդական կազմակերպություն», բաղկացած է սոմալացի իսլամիստներից: Հիմնվել է 2004 թ. Նպատական է՝ խաղաղություն և շարիաթ, բայց սկզբից ջիհադ «իսլամի թշնամիների» դեմ Սոմալիի տարածքում և նրա սահմաններից դուրս: Ըստ 2010 թ. տվյալների կազմակերպության 10 գրոհայիններից 8-ը անչափահաս են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---