Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշով շախմատիստին

Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշով շախմատիստին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը շախմատի Ամերիկայի առաջնության հերթական տուրում հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստին, հայտնում է Արցախպրեսը:

ԱՄՆ առաջնության 3-րդ տուրում Սևյանը սև խաղաքարերով հաղթել է Ուեսլի Սոյին: Սա Սևյանի առաջին հաղթանակն էր առաջնությունում, մինչև այս նա առաջին տուրում զիջել է Վարուժան Հակոբյանին, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացել Գատա Կամսկու հետ: Այժմ երիտասարդ գրոսմայստերն ունի 1.5 միավոր:

ԱՄՆ առաջնությունում հանդես եկող Վարուժան Հակոբյանն երրորդ տուրում կիսեց միավորը Տիմուր Գարիևի հետ: Հակոբյանն ունի 1,5 միավոր: ԱՄՆ առաջնությունը բաղկացած է 11 պարտիաներից: Մրցաշարին մասնակցում են 9 շախմատիստներ:

2014-ի նոյեմբերի 23-ին շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Սամվել Սևյանը չորս հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտին Սևյանի վարկանիշը հասավ 2500, որի շնորհիվ նա ստացավ գրոսմայստերի կոչում:

Սամվել Սևյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Քորնինգեն քաղաքում: Սևյանը շախմատ է խաղում 5 տարեկանից, տանը նրան օգնում է հայրը: Նա նաև հեռահար մեթոդոով մարզվում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մարտիրոսյանի մոտ:

9 տարեկանում Սևյանը լրացրեց սպորտի վարպետի նորման: 12 տարեկան և 10 ամսականում նա հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով ԱՄՆ միջազգային կարգի ամենաերիտասարդ սպորտի վարպետը:

Ինչպես նշում է շախմատիստի հայրը՝ Արմեն Սևյանը, այժմ Սամվելը վեցերորդն է աշխարհի երիտասարդ շախմատիստների վարկանիշում: Սամվելի հաջորդ նպատակն է հասնել 2600 վարկանիշի, ինչը թույլ կտա նրան հրավերներ ստանալ ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---