ՄԱԿ. Ուկրաինայում մոտ 670.000 մարդ սննդամթերքի կարիք ունի

ՄԱԿ. Ուկրաինայում մոտ 670.000 մարդ սննդամթերքի կարիք ունի

PanARMENIAN.Net - Ուկրաինայում մոտ 670.000 մարդ, որոնց 90 տոկոսը բնակվում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետութուններում, սննդամթերքի սուր կարիք ունի: Այդ մասին ասվում է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության շաբաթական զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ սննդամթերքն ամենապահանջված բանն է աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող շրջաններում: «Հարկավոր է շտապ պարենային օգնություն ցույց տալ ավելի քան 670 հազար մարդու, որի 90 տոկոսը բնակվում է կառավարության կողմից չվերահսկվող շրջաններում»,-ասել են ՄԱԿ վարչությունում:

ՄԱԿ հումանիտար վարչությունից հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում ՈԿԿ-ների հետ համագործակցությամբ պարենային փաթեթներ են բաժանվել մոտ 4,4 հազար մարդու ԼԺՀ-ում, և մոտ 10 հազար մարդու՝ Դոնեցկի շրջանում: Դնեպրոպետրովսկի մարզ է առաքվել մոտ 500 տոննա սննդամթերք բռնի տեղահանվածների համար:

Զեկույցում ասվում է, որ խմելու ջրի, հիգիենայի ապրանքների ու դեղորայքի սուր պակաս կա: «Առողջական վիճակը ինչպես ներքին տեղահանվածների, այնպեսլ էլ հակամարտությանն առնչված մարդկանց մոտ վատթարանում է և միջոցներ է պահանջում: Մեծ տարածում են ստացել սիրտանոթային հիվանդությունները, հոգեկան հիվանդություններն ու սուր շնչառական վարակները: Ասվում է թերսնուցման և սուր դիարեայի դեպքերի մասին կառավարության կողմից չվերահսկվող շրջաններում»,-ասվում է զեկույցում:

Ինչպես ասվում է զեկույցում, բնակչության պահանջներին արդյունավետ արձագանքելու համար ֆինանսական միջոցները չեն բավարարում: «Ապրիլի 3-ի դրությամբ դոնորները փոխանցել են և խոստացել են փոխանցել մոտ 57 մլն դոլար հումանիտար արձագանքման համար, որը 316 մլն դոլարի 18 տոկոսն է միայն, որ անհրաժեշտ էր 2015-ի համար»,-ասվում է զեկույցում:

Ապրիլի 3-ի դրությամբ ամենամեծ գումաը՝ 5 մլն դոլար փոխանցել է Ռուսաստանը:

Ըստ ՄԱԿ տվյալների, օգնության կարիք ունի Ուկրաինայի 5 միլիոն բնակիչ: Ներքին տեղահանվածների քանակը երկրում 1,2 մլն է, ևս 777 հազարը ապաստան է գտել հարևան երկրներում, առավելապես Ռուսաստանում: Ըստ զեկույցի, Ուկրաինայում շարունակում են հաշվել զոհերին, հաստատվել է առնվազն 6090-ի մահը, 15429-ը վիրավորվել է: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում նշում են, որ սպանվածների իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---