ԵՏՄ գործարարներն ամեն ամիս հաշվետու կլինեն փոխադարձ առևտրի մասին

ԵՏՄ գործարարներն ամեն ամիս հաշվետու կլինեն փոխադարձ առևտրի մասին

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսից պետական վիճակագրական մարմինները կսկսեն ԵՏՄ-ում փոխադարձ առևտրի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ամենամսյա հավաքագրումը: Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է Ղազախստանի Ազգային Վիճպետկոմի արտաքին տնտեսական գործունեության վիճակագրական բաժնի վարիչ Գուլսարա Սուլայմանովան:

Նա պարզաբանել է, որ այսպես կոչված թիվ 1 «Փոխադարձ առևտուրը» պետք է ներկայացնեն այն իրավաբանական ու ֆիզիկական անձինք, որոնք ապրանքներ են ներմուծում կամ արտահանում, որոնք ենթակա են հաշվառման Ղազախստանի, ՌԴ, Ղրղզստանի, Բելառուսի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի դեպքում:

«Հիմնական իրավանորմատիվային փաստաթղթերն ու նոր ամենամսյա վիճակագրական դիտարկման մասին տեղեկատվությունը զետեղված են Վիճպետկոմի պաշտոնական կայքում»,-հավելել է Սուլայմանովան:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---