«Մահմեդական եղբայրների» առաջնորդին կողմնակիցների հետ մահապատժի են դատապարտել

«Մահմեդական եղբայրների» առաջնորդին կողմնակիցների հետ մահապատժի են դատապարտել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատարանն ապրիլի 11-ին մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրներ» միջազգային իսլամիստական կազմակերպության եգիպտական թևի ղեկավար Մուհամմեդ Բադիին ու նրա 13 կողմնակիցներին:

Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրներն» օրենքից դուրս են եղել Եգիպտոսում, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկումից հետո ներկայացան աշխարհին որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

«Դատարանը մահպատժի է դատապարտել Բադիին և նրա 13 կողմնակիցներին քաոս և բռնություն հրահրելու համար»,-ասվում է «Ռոյթերս» գործակալության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2014-ի սեպտեմբերին Եգիպտոսի Գիզա գավառի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Բադիին:

Մուհամմեդ Բադին ղեկավարել է «Մահմեդական եղբայրների» եգիպտական թևը 2010-ի հունվարից: Ռազմական հեղաշրջումից հետո նա ձերբակալվեց իշխանությունների կողմից 2013-ի օգոստոսին: Եգիպտոսում արգելված շարժման առաջնորդները մեղադրվում են բռնության և սպանությունների սադրիչ գործողությունների մեջ անցած տարվա հուլիսին ոստիկանների հետ զանգվածային բախումների ժամանակ` Կահիրեի համալսարանից ոչ հեռու: Անկարգություններին զոհ գնաց 10-ից ավելի մարդ, հարյուրավորները վիրավորվեցին:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---