Վարդան Օսկանյան. Բանակցությունները պետք է վարել, երբ արդյունք կա

PanARMENIAN.Net - Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը հնարավոր է այն ժամանակ, երբ կճշտվեն հիմնական կետերը, որոնցով կտարվեն բանակցությունները: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է վարել, երբ արդյունք կա եւ գործընթացի շարունակություն: «Հակառակ դեպքում, դրանք անիմաստ են: Բանը նրանում չէ, հանդիպումը Հայաստանին ձեռնտու է, թե` ոչ: Քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ճշտել հերթական փուլի թեման, վայրն ու օրը, Է. Մամեդյարովի հետ հանդիպում պետք չի»,- ընդգծել է Օսկանյանը:



Խոսելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հնչեցրած մի շարք հայտարարություններից` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ պաշտոնական Երեւանը չի պատրաստվում մեկնաբանել Ինտերնետում հայտնվող բոլոր հաղորդագրությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---