ՀՀ ոստիկանությունը պարգեւ է խոստանում Շահեն Հովասափյանի սպանության բացահայտմանն աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը դրմական պարգեւ է խոստանում հանրապետության քաղաքացիներին` Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության բացահայտմանն աջակցելու համար, հաղորդել են PanARMENIAN.Net ին ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունում: Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունն երաշխավորվում է: Տեղեկությունները կարելի է հաղորդել 56 12 32 կամ 57 94 90 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում պայթեցվել էր Շահեն Հովասափյանի ծառայողական մեքենան: Պայթյունի պահին մեքենայում էին գտնվում նաեւ Շ.Հովասափյանի որիդին` Գրիգոր Հովասափյանը եւ վարորդ Անդրանիկ Չարչյանը, որոնք ողջ են մնացել: Շահեն Հովասափյանը տեղում մահացել է: Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասով` «կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներով»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---