Նախնական տվյալներով, Ֆրանսիայի նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այցով Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամլո քարտուղար Մերի Հակոբյանը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի այցի վերջնական ժամկետը սովորաբար հայտնի է դառնում է 15 օր առաջ: «Ժակ Շիրակի մամլո խոսնակը պետք է տեղեկացնի այն երկրին, ուր ժամանելու է Ֆրանսիայի նախագահը հենց 15 օր առաջ»,-ասել է նա: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը պաշտոնապես կբացի Ֆրանսիայում Հայաստանի տարին, որի առաջին օրը, սեպտեմբերի 30-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Շարլ Ազնավուրի եւ այլ հայտնի ֆրանսիացի երգիչների համերգը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---