Հայաստանը մեծ ակնկալիքներով սպասում է Ֆրանսիայի նախագահի ժամանմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական կողմը շուտով կհրապարակի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի` Հայաստան այցի պաշտոնական ժամկետները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այցը արդեն կազմակերպվում է, եւ մենք մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահին», նշել է նա: Նրա խոսքերով, Ժակ Շիրակի հետ Հայաստան կժամանի բավական բազմանդամ պատվիրակություն` գործարարներ, նախարարներ, արվեստի գործիչներ, լրագրողներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---