ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանցային նոր սարքավորումներ է տրամադրել «Արմիքս» հիմնադրամին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանցային նոր սարքավորումներ է տրամադրել «Արմիքս» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հայկական Ինտերնետ թրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից անհատույց ստացավ ցանցային նոր սարքավորումներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նվիրաբերված նորագույն HP DL 370 սերվերները թույլ կտան ապահովել «Արմիքս» հիմնադրամի կողմից սպասարկվող ինտերնետի հայկական հատվածի անխափան շահագործումը, հնարավորություն կստեղծեն «Արմիքս»-ին միացած օպերատորներին իրականացնել ինտերնետ տրաֆիկի փոխանակում` օգտագործելով ինչպես 1 ԳԲ, այնպես էլ 10 ԳԲ կապակցման հնարավորությունները: Էապես կբարելավվի նաև «Արմիքս»-ի միջոցով փոխկապակցված օպերատորներին տրամադրվող Գուգլ Գլոբալ Քեշի (Google Global Cache-GGC) և հայկական կոնտենտի խոշորագույն կետի` «Արմթուբ»-ի հասանելիությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական աջակցություն է տրամադրում հայկական կոնտենտի ստեղծման, զարգացման նախաձեռնություններին, ինչպես նաև ինտերնետի հայկական հատվածի կենսագործունեությունը ապահովող կառույցներին: Մեր ընկերությունն այս մոտեցումը համարում է ոլորտի առաջընթացի և բիզնեսի կայուն զարգացման կարևոր նախապայման»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայկական Ինտերնետ թրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամի ստեղծման ակունքներում գտնվող և կառույցի վարչության անդամ հանդիսացող ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը շարունակաբար առարկայական օժանդակություն է տրամադրում հիմնադրամի կայացմանը` հաշվի առնելով դրա նշանակությունը Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման գործում և ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների արդիականությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---