Ա. Աբրահամյան. Հայկական սպյուռքը չի կարող գոյատեւել առանց ջանքերի միավորման

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի համատեղ գործողությունները համակարգող, համազգային նպատակները որոշող եւ դրանց իրականացման անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացնող կառույց ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխահյաին հայկական վեհաժողովի նախագահ Արա Աբրահամյանը` ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք Համայկական երրորդ խորհրդաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, վաղուց հասունացել է Հայաստանի եւ Սփյուռքի համընդհանուր ջանքերով համազգային ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը, որը կորոշեր Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության զարգացման գլխավոր գերակայությունները եւ ամբողջ աշխարհով մեկ ցրված Հայկական Սփյուռքի զարգացման գլխավոր ուղղությունները:



«Որքան էլ ուժեղ չլինեն առանձին համայնքները, որքան էլ ակտիվ աշխատանք չտանեն Սփյուռքի առանձին կազմակերպություններ (կարող եմ` որպես օրինակ, բերել ռուսական համայնքը, որն առավել քիչ է ջլատված, համախմբված է Ռուսաստանի Հայերի Միության շուրջ, որն արդյունավետ կապ է հաստատում Ռուսաստանի շրջանային կառույցների հետ), սակայն առանց Հայաստանի Հանրապետության ակտիվ աշխատանքի անհնարին է ապահովել համաշխարհային հայության կազմակերպչական եւ քաղաքական միասնությունը: Ես ցանկանում եմ այս խորհրդաժողովում առաջարկել ինչպես հայկական իշխանություններին, այնպես էլ` Սփյուռքի ներկայացուցիչներին, անհրաժեշտ կազմակերպչական կառույցներ ստեղծել համազգային ծրագիր մշակելու համար` Սփյուռքի եւ Հայաստանի Հանարպետության փորձագետների մասնակցությամբ` ըստ անհրաժեշտության ներգրավելով միջազգային կառույցների փորձագետներին: Միեւնույն ժամանակ, մենք կարողեինք սկսել ինտիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել այս համազգային ծրագրի իրագործման համար»,- ընդգծել է Արա Աբրահամյանը:



«Համոզված եմ, որ միայն այդպես յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա չապրեր, կկարողանար մասնակցել այն խնդիրների կարգավորմանը, որոնց այսօր բախվում են մեր պատմական հայրենիքը եւ աշխարհասփյուռ հայ համայնքները»,- ամփոփել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---