Եվրոպան Հայաստանի համար աշխարհի հետ կապի եւս մեկ օղակ է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցելությունը Հայաստան բարեկամական եւ քաղաքական քայլ է, չնայած` ոչ միջնորդավորված: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր է Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը: «Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի պատմաբանների եւ հասարակական գործիչների միջոցով ֆրանսիական հանրությանը հասցնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հենց քաղաքական նշանակության փաստի կարեւորությունը: Առավել եւս, մենք կարծում ենք, որ երկրի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը»,- ընդգծել է Չոբոյանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ժակ Շիրակի այցելությունը շատ կարեւոր է նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ այդ երկրում հայ համայնքի գործնեության ակտիվացման համար:



Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ ծրագրի իրագործմանը, ապա Չոբոյանը համոզված է դրա իրականացման գործունության մեջ: «Եվրոպան Հայաստանի համար աշխարհի հետ կապի եւս մեկ օղակ է: Հաջող համագործակցության դեպքում, Հայաստանը, բացի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, կունենա եւս մեկ գործընկեր: Իսկ դա շատ կարեւոր է, հատկապես, եթե եվրապական մոդելը կիրառվի տնտեսության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակույթի բնագավառներում»,- ասել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի նախագահը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
    ---