Յու.Մերզլյակով. ԵԱՀԿ ՄԽ առաջարկները սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը գրավոր պատասխան է տվել ԵԱՀԿ Մինսկի առաջարկներին, իսկ Հայաստանը` բանավոր: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանձնեց նրանց իրենց պատասխանը սեպտեմբմերի 13-ին Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ: «Թեեւ նա նախազգուշացրել է, որ դա դեռեւս վերջնական պատասխանը չէ, որպեսզի համանախագահները կարողանան աշխատել դրա վրա, որպեսզի հնարավոր լինի ներկայացնել այն մյուս կողմին,-նշել է ռուս դիվանագետը: Ըստ Մերզլյակովի, հայկական կողմը գրավոր պատասխան չի ներկայացրել, սակայն հայտարարել է, որ համանախագահների տեքստը սկզբունքորեն ընդունելի է նրա համար, բացառությամբ որոշ բանաձեւային ուղղումների: Ինչպես նշել է Յու.Մերզլյակովը, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳՎ 61-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի չի ունենա: Նրանք առանձին հանդիպումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Համանախագահի խոսքերով, որը բացահայտել է ԱԳՆ ղեկավարների չկայացած հանդիպման պատճառը, սեպտեմբերի 12-ի հանդիպման ժամանակ Փարիզում հայ նախարարը զգուշացրել է, որ եթե «սառեցված հակամարտությունների» հարցը դրվի ՄԱԿ-ի նստաշրջանում, նա կհրաժարվի Է.Մամեդյարովի հետ հանդիպումից: «Է.Մամեդյարովի հետ հանդիպման օրը հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ ՎՈՒԱՄ-ի առաջարկը չի անցել գլխավոր կոմիտեում: Մենք Մամեդյարովի հետ համաձայնության եկանք, որ արտգործնախարաների հանդիպումը կայանա Նյու Յորքում: Սակայն հետո ընդլայնված նիստում մեկ ձայնի տարբերությամբ առաջարկն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգում: Օսկանյանը հայտարարություն արեց, ասելով, որ մտադիր չէ հանդիպել Մամեդյարովի հետ, այլ միայն խորհրդակցելու է համանախագահների հետ», հաղորդում է «Ազերի-Պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---