Կոռուպցիոն սկանդալը ՖԻՖԱ-ում չխանգարեց Բլատերին 5-րդ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում30 մայիսի 2015 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը վերընտրվեց կազմակերպության նախագահի պաշտոնում արդեն 5-րդ անգամ: Նրա միակ մրցակից Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը հրաժարվեց շարունակել պայքարը ընտրությունների երկրորդ փուլում: Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն անցնում էին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, Baur Au Lac հյուրանոցում ձերբակալվեցին FIFA գործադիր կոմիտեի երկու փոխնախագահներ Ջեֆրի Ուեբն ու Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև այդ կոմիտեի անդամ Ջեկ Ուորները, որոնք մասնակցում էին FIFA ամենամյա ժողովին: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են կոռուպցիայի մեջ, նրանք կարտահանձնվեն ԱՄՆ հետաքննության համար: Ավելի ուշ ձերբակալվածների թիվը հասավ 9-ի Մինչ կոնգրեսի մեկնարկը Բլատերի հիմնական ընդդիմախոսներից մեկը` ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ առնվազն 45 եվրոպական երկիր կսատարի 39-ամյա արքայազն Ալիին և որ նա հաղթելու բոլոր շանսերն ունի, սակայն իրականում Բլատերի դիրքերը շատ ավելի ամուր դուրս եկան: Վերընտրվելուց հետո Բլատերը չէր թաքցնում իր գերազանց տրամադրությունը և դեռ եկար շնորհավորանքներ էր ընդունում ՖԻՖԱ-ի անդամներից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Պլատինին իր հերթին արդեն ընտրություններից հետո շնորհավորեց Ալ Հուսեյնին «գերազանաց քարոզարշավի կապակցությամբ»: «Ես հպարտ եմ, որ ՈւԵՖԱ-ն սատարում էր ՖԻՖԱ-ում հանուն փոփոխոթւյունների սկսված շարժմանը, փփոխություններ, որոնք, ըստ իս, կարևոր են միջազգային կազմակերպության համար` սեփական հեղինակությունը վերականգնելու առումով: Ես շնորհավորում եմ արքայազն Ալիին հիանալի քարոզարշավի կապակցությամբ և, օգտվելով հնարավորությունից, ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր ասոցիացիաներին, որոնք սատարեցին Հորդանանի արքայազնին»,-ասաց ՈւԵՖԱ-ի նախագահը: Ռուսական ֆուտբոլի պաշտոնյաները ևս չէին թաքցնում իրենց նախապատվությունները` սատարելով Բլատերին: Բնականաբար, նրանք գոհ էին քվեարկության արդյունքներից: «Մենք, անշուշտ, ընդհանուր առմամբ գոհ ենք արդյունքներից, Ռուսաստանը սատարում էր Բլատերին: Մենք նաև, որպես եվրոպական ընտանիքի անդամ, համարում ենք, որ լուրջ եզրակացություններ է պետք անել, որպեսզի ՖԻՖԱ-ում փոփոխություններ լինեն»,-ասել է ՌԴ սպորտի փոխնախարար Վիտալի Մուտկոն «Ռ-Սպորտին»: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 3 տարի շարունակ զբաղվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով: Ենթադրվում է, որ կքննվեն 2018 թ. Ռուսաստանում և 2022 թ. Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված կոռուպցիոն փաստերը: Բլատերը շվեյցարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «շոկի մեջ է» ԱՄՆ մեղադրանքներից: Եթե 79-ամյա Բլատերը պաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը, կդառնա կազմակերպության ամենատարեց նախագահը: Բլատերը կպաշտոնավարի մինչև 2019 թվականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ |