Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի երկու ֆակուլտատիվ արձանագրությունների մասնակից23 սեպտեմբերի 2006 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միացել է երկու ֆակուլտատիվ արձանագրությունների` Կտտանքների մասին կոնվենցիային եւ Կանանց հանդեպ խտրականության վերացման վերաբերյալ կոնվենցիային, որի վերաբերյալ փաստաթղթերը պահպանման համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Եգանյանը: Ֆակուլտատիվ արձանագրությունը կանանց խտրականության ցանկացած դրսեւորում վերացնելու մասին հավանության արժանացավ 1999 թվականին: Այն իրավունք է տալիս մասնավոր անձանց բողոքել ՄԱԿ-ի հատուկ Կոմիտեին մասնակից պետության կողմից Կոնվենցիայում շարադրված կանանց իրավունքները ոտնահարելու դեմ: Կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վարվեցողության եւ պատժի մասին ֆակուլտատիվի կոնվենցիան հավանության արժանացավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա հունիսի 22-ին: Այն հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի փորձագետներին այցելել կոնվենցիայի մասնակից երկրի բանտեր եւ մեկուսարաններ եւ կոչ է անում ստեղծել կտտանքների կանխարգելման ազգային մեխանիզմներ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |