Ի՞նչ արժե Windows 10-ը ՀՀ-ում. Microsoft-ը հրապարակել է նաև համակարգային պահանջները

Ի՞նչ արժե Windows 10-ը ՀՀ-ում. Microsoft-ը հրապարակել է նաև համակարգային պահանջները

PanARMENIAN.Net - Windows 10 նոր օպերացիոն համակարգը վաճառքում կհայտնվի 2015-ի հուլիսի 29-ին: Սակայն հունիսի 1-ից օգտատերերն արդեն հնարավորություն ունեն պատվիրել նոր ծրագրային ապահովումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով` այն բացվում է իրազեկումների բաժնում որպես վճարովի հավելում:

Microsoft-ը հրապարակել է Windows 10-ի վճարովի թարմացման կամ գնման գները: Windows 10 Home-ը կարժենա 119 դոլար (56.520 դրամ ըստ գործող փոխարժեքի), Windows 10 Pro-ն` 199 դոլար (94.500 դրամ), թարմացումը Home-ից մինչև Pro` 99 դոլար (47.000 դրամ): Տարվա ընթացքում նոր օպերացիոն համակարգը հնարավոր կլինի անվճար ստանալ Windows 7 ( SP1) կամ Windows 8.1 լիցենզիոն տարբերակների առկայության դեպքում:

Microsoft-ը նաև տեղեկություններ է հաղորդել Windows 10-ի զետեղման համար անհրաժեշտ համակարգային պահանջների վեաբերյալ: Թարմացումը ներբեռնելու համար հարկավոր է Windows 7 SP1 կամ Windows 8.1 տարբերակների առկայություն, պրոցեսոր ոչ պակաս քան 1 ՀՀց տակտային հաճախականությամբ, 32-բիտային համակարգի համար 1 ԳԲ օպերատիվ հիշողությունից մինչև 2 ԳԲ առակայությունը` 64-բիտայինի համար: Ինչպես նաև դիսփլեյ 1024 x 600 թողունակությամբ, DirectX 9 և ավելին:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---