Լ.Պլատվոետը հնարավոր է համարում առաջընթացը Կովկասում անհայտ կորածների գործով

PanARMENIAN.Net - Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում անհայտ կորածների գործում առաջընթացը հնարավոր է, գտնում է ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ բնակչության գծով կոմիտեի զեկուցող Լեո Պլատվոետը: Այդ մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հաղորդագրության մեջ: Լեռնային Ղարաբաղ եւ Աբխազիա այցերից հետո Լ.Պլատվոետը առավել լավատեսորեն է վերաբերում տարածաշրջանի հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների գործում հնարավոր առաջընթացին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2006 թվականի հունիսին Բաքու, Երեւան եւ Թբիլիսի այցելելուց հետո, նա եկավ այն եզրակացության, որ շահագրգիռ կողմերը ցանկանում են զբաղվել այս հարցով ոչ թե քաղաքական, այլ հումանիտար տեսակետից:



ԵԽԽՎ զեկուցողը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեխանիզմները տեղին էին եւ կողմերը եկան համաձայնության հիմնարար հարցի շուրջ` անհայտ կորածների ցուցակի ճշտման եւ զոհված մարդկանց տվյալների հավաքման հարցում, որը նույնպես կարող է նպաստել անհայտ կորածների հայտնաբերմանը: Վերջում Լ.Պլատվոետն ասել է, թե համապատասխան կոմիտեները պետք է ավելի սերտորեն համագործակցեն առավել շուտ առաջընթացի հասնելու համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---