Վճարային 50 տերմինալ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում 8 հունիսի 2015 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և դուստր ընկերությունը՝ ՄոբիԴրամ-ը, ավարտել են համատեղ նախագծերից մեկի՝ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման ծրագրի առաջին փուլը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ը՝ մարզերի բնակիչներին՝ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախագծի հիմնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է. հաճախորդներին նոր գործիքներ տրամադրելով՝ էականորեն նվազում է գործարքի ժամանակը: Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային և կաբելային հեռուստատեսության և ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց: Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաև համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը: Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է: «Տեխնիկայի հնարավորությունը կարիքներին ծառայեցնելը հզոր գործիք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր դուստր ընկերության՝ ՄոբիԴրամի հետ, ձգտում է արագ արձագանքել հաճախորդների պահանջներին: Ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի մեր հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկելը, սպասարկման բարձր որակ և հարմարավետ պայմաններ ապահովելը եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում: ՄոբիԴրամը թույլ է տալիս որպես այդպիսի տարբերակ օգտագործել և՛ բջջային հեռախոսը, և՛ առաջարկվող տերմինալը: Ի՞նչ կտա դա հաճախորդին. ժամանակի խնայողություն, ֆինանսական միջոցները կառավարելու հմտություն, անհրաժեշտ գործարքներն իրեն հարմար ժամանակահատվածում և վայրում իրականացնելու պարզ մեխանիզմ և այլն: Անակնկալները շարունակական են լինելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՄոբիԴրամի վճարային բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով և պարզ ինտերֆեյսով, ինչը թույլ է տալիս հաճախորդին առանց լրացուցիչ գիտելիքների և հմտությունների՝ օգտվել մատուցվող ծառայություններից: ՄոբիԴրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու են հարմարավետ լուծումներ առաջարկել իրենց հաճախորդներին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |