Գերմանական Daimler-ը տնային մարտկոց է ստեղծել

Գերմանական Daimler-ը տնային մարտկոց է ստեղծել

PanARMENIAN.Net - Մայիսի սկզբին ամերիկյան Tesla Motors-ը ներկայացրեց հզոր կենցաղային մարտկոց էլեկտրաէներգիայի կուկտակման համար: Ավտոմեքենաշինության ոլորտի գերմանական հսկա Daimler ընկերությունը հետևեց նրա օրինակին: Ընկերությունը հայտարարեց էներգիայի կուտակման սեփական համակարգ ստեղծելու մասին` լիթիումաիոնային մարտկոցների հիման վրա:

Սարքը ստեղծել է Deutsche ACCUmotive բաժանմունքը: Այն նախատեսված է արևային մարտկոցներից, հողմային տուրբիններից և այլընտրանքային այլ աղբյուրներից ստացված էներգիայի կուտակման համար: Ի սկզբանե տեխնոլոգիան մշակվել էր հիբրիդային և էլեկտրական Mercedes ավտոմեքենաների համար:

Մարտկոցային մոդուլները հասանելի կլինեն 2 տարբերակով`2,5-կիլովատանոցը կենցաղային կարիքների համար և 5,9 կՎտ-ը` կազմակերպությունների համար: Առավել պահանջկոտների համար, օրինակ, առևտրային ցանցերի, որոնք էլեկտրականության մշտական կարիք ունեն, առաջարկվում է կուտակային մի քանի մոդուլների միացում: Համակարգի այս վարկածը նախատեսում է մինչև 8 մարտկոցի միացում:

Գերմանական Կամենցը դարձավ առաջին քաղաքը, որտեղ ծավալվեց այդ համակարգը: 96 մարտկոցային մոդուլներն ապահովում են էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում և հարթում են լարման տատանումները քաղաքային ցանցում: Համակարգի ընդհանուր հզորությունը մոտ 500 կՎտ/ ժ է: Առաջիկա մի քանի շաբաթում այն նախատեսվում է ավելացնել մինչև 3000 կՎտ/ ժ:

Այժմ Daimler-ը կազմակերպում է վաճառքի ցանց Գերմանիայի տարածքում և նրա սահմաններից դուրս: Էներգիայի կուտակման Mercedes-Benz համակարգերը նախնական վաճառքի կհանվեն արդեն այս ամիս: Առաքումները նախատեսվում է սկսել աշնանը: Գների մասին տեղեկություններ չկան:

Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցերն է: Գերմանիայի ամենամեծ շրջանառությունն ունեցող ընկերությունն է 2006-ի տվյալներով: Կենտրոնակայանը գտնվում է Շտուտգարդտ քաղաքում: Daimler AG-ի կազմում են լեգենդար Mercedes-Benz, Mercedes-AMG և Smart-ը, ինչպես նաև այլ ընկերություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---