Ամենաէժան համակարգչի արտադրության համար 1 ամսում $2 մլն է հավաքվել

Ամենաէժան համակարգչի արտադրության համար 1 ամսում $2 մլն է հավաքվել

PanARMENIAN.Net - Next Thing Co սթարթափը, որը քրաուդֆանդինգի հիման վրա Kickstarter հարթակում միջոցներ է սկսել հավաքել աշխարհում ամենաէժան համակարգչի արտադրության համար, հայտարարել է ձեռնարկի հաջող ավարտի մասին: Ընդամենը մեկ ամսում` մայիսի 7-ից հունիսի 6-ը` CHIP համակարգիչը, որի արժեքն ընդամենը 9 դոլար է, ավելի քան 2 մլն դոլար է հավաքել, ինչը 40 անգամ ավելի է, քան նախանշված գումարը: Ընկերությունը պատվերներ է ստացել գրեթե 40 հազար օգտատերից աշխարհի տարբեր երկրներից:

Առաքումները կսկսվեն 2016-ի մայիսից: CHIP-ի չափերն են 40-ը 60 մմ, այն ունի տարբեր արտաքին սարքերի, ինչպես նաև Bluetooth, Wi-Fi մոդուլների միացման հնարավորություն, ինչը թույլ է տալիս մյուս սարքերը միացնել առանց լարի: Սնուցումն իրականացվում է արտաքին մարտկոցի համար նախատեսված պորտի միջոցով: Փոքր սարքում տեղադրված է Linux-ի հիման վրա օպերացիոն համակարգը և աշխատանքների ծրագրերի հավաքածու` LibreOffice և GIMP և խաղեր:

. Համակարգիչն աշխատում է 1 ԳՀց, 512 ՄԲ DDR3 SDRAM հաճախականությամբ և 4 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Բացի այդ, CHIP-ի համար կա 4,3 դյույմ էկրանով տեղափոխվող մոդուլ: CHIP հիման վրա կարելի է ճկուն համակարգեր կառուցել կոնկրետ խնդիրների համար` օրինակ, մինչև հաջորդ ավտոբուսը ժամանակի հաշվարկ տանող ժամացույցը, կամ օդի որակի վերլուծության ցանցը տարերային աղետների կանխատեսման համար:

9 դոլարով կարելի է միայն համակարգիչ գնել առանց լրացուցիչ սարքավորումների: Մարտկոցով կամ VGA-ադապտորով CHIP-ը կարժենա 19 դոլար, HDMI- ադապտորով` 24 դոլար, պորտատիվ սարքով` 49 դոլար:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորների) հավաքական համագործակցություն է, երբ մարդիկ կամավոր միավորում են իրենց դրամական միջոցները կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, համացանցի միջոցով, սատարելու համար այլ մարդկանց ջանքերին կամ կազմակերպություններին (շահառուներին): Դրամահավաքը կարող է տարբեր նպատակների համար լինել, այդ թվում` սթարթափ ընկերությունների ֆինանսավորման, ազատ ծրագրային ապահովման ստեղծման և այլն:

Kickstarters –ը կայք է քրաուդֆանդինգի մեխանիզմով ստեղծագործական, գիտական կամ արտադրական նախագծերի իրականացման նպատակով դրամական միջոցների հավաքագրման համար: Կայքը ֆինանսավորում է տարբեր նախագծեր, այդ թվում անկախ կինեմատոգրաֆի ֆիլմերն ԱՄՆ-ում, կոմիքսների, տեսախաղերի ստեղծում և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---