Հոլանդիա. Պատգամավորության թեկնածուին դուրս են թողել կուսակցական ցուցակից Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունից (ՍԱԿ) Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էրդինկ Սաքանին դուրս են թողել կուսակցական ցուցակից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հոլանդիայի քաղաքացի, էթնիկ թուրք Էրդինկ Սաքանը ընդգրկվել էր կուսակցական ցուցակներում Բրաբանտ ընտրատարածքից նոյեմբերի 22-ի ընտրություններին մասնակցելու նպատակով: Կուսակցության նախագահը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ դա դժվար որոշում է եղել: «Մենք չենք կարող որեւէ անճշտություն թույլ տալ այս հարցում եւ նահանջել կուսակցության դիրքորոշումից: Էրդինկ Սաքանը հավանություն չտվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին, եւ Սոցիալիստական աշխատանքային կուսակցությանը այլընտրանք չմնաց»,-ընդգծել է ՍԱԿ-ի նախագահը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---