Microsoft-ն աշխատում է մոծակներ որսացող անօդաչու սարքի վրա

Microsoft-ն աշխատում է մոծակներ որսացող անօդաչու սարքի վրա

PanARMENIAN.Net - Միջատների միջոցով մարդկանց փոխանցվող վիրուսային տարբեր վարակները 20-րդ դարի սկզբին ավելի շատ մարդու մահվան պատճառ են դարձել, քան Առաջին համաշխարհային պատերազմը: Մալարիայի համաճարակներ մինչ օրս ժամանակ առ ժամանակ բռնկվում են Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի երկրներում: Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է պայքարել դրա դեմ անօդաչու թռչող սարքերի` դրոնների ու այլ նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

Ծրագիրը կոչվում է «Կանխազգացում»: Ենթադրվում է, որ անօդաչու դրոնները կօգտագործվեն նոր հիվանդությունների հայտնաբերման համար, քանի դեռ դրանք սպառնալիք չեն դարձել տնային կենդանիների, վայրի բնության ու մարդկության համար: Ինչպես հայտնի է, վարակի ամենաակտիվ տարածողներից են միջատները: Հենց մոծակներ որսալու համար է նախատեսված Microsoft-ի մշակած անօդաչու սարքը: Այն ցիլինդրիկ ձև ունի բազում բաժիններով: Ընկերությունը հուսով է, որ իր հետազոտություններն ու մշակումները կօգնեն պայքարել սարսափելի արևադարձային հիվանդությունների դեմ, չէ որ բազում նոր դրոնների օգնությամբ հնարավոր կդառնա միջատների զանգվածային ուսումնասիրությունը, քանի դեռ դրանք վնասակար չեն մարդկության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---