Alibaba-ն գործարկում է հոսքային տեսանյութերի սեփական ծառայությունը

Alibaba-ն գործարկում է հոսքային տեսանյութերի սեփական ծառայությունը

PanARMENIAN.Net - Չինական ինտերնետ հսկա Alibaba Group-ը պատրաստվում է թողարկել սեփական հոսքային տեսածառայությունը` ամերիկյան Netflix-ի նմանությամբ: Ծառայությունը ստացել է TBO (Tmall Box Office) անվանումը: Նրա բովանդակությունը կկազմեն չինական և այլ երկրների արտադրության ֆիլմերն ու սերիալները:

«Մեր նպատակն է, Alibaba-ի նպատակն է, վերանայել Չինաստանում տնային զվարճանքների շուկան և արդյունքում դառնալ տեղի HBO կամ Netflix»,-հայտարարել է Alibaba Group-ի ներկայացուցիչ Պատրիկ Լյուն: Ենթադրվում է, որ TBO բովանդակության 90 տոկոսը բաժանորդների համար վճարովի կլինի:

Դեռ հասկանալի չէ, թե ինչպես է նոր հոսքային ծառայությունը փոխգործակցելու Չինաստանում արդեն գոյություն ունեցող Youku Tudou-ի հետ, որը հոսքային տեսանյութերի տեղի խոշորագույն մատակարարն է, որի բաժնետոմսերի 16,5 տոկոսը Alibaba-ն ձեռք է բերել նախորդ տարի: Անհայտ է նաև բուն Netflix-ի վերաբերմունքը նորահայտ մրցակցին, որի ներկայացուցիչները բոլորովին վերջերս հայտարարում էին, որ պատրաստ են գրավել չինական շուկան:

Ըստ Alibaba Group-ի հաշվարկների, TBO հոսքային ծառայությունը կգործարկվի առաջիկա երկու ամսում:

Alibaba Group-ը չինական հանրային ընկերություն է, որն աշխատում է առցանց առևտրի ոլորտում: Կենտրոնակայանը գտնվում է Խանչժոուում: Գործունեության հիմնական ձևերն են առևտրային գործողությունները ընկերությունների միջև B2B սխեմայով, մանրածախ առցանց առևտուրը: 2012-ին վաճառքի ծավալը Alibaba խմբի երկու պորտալներում կազմեց 1,1 տրլն յուան` 170 մլրդ դոլար: Ընկերությունը գործում է Չինաստանում և 2014 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ շուկայական արժեքը կազմում է 231 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---