ԶԼՄ-ներ. Աթենքի հետ չպայմանավորվելու դեպքում, եվրոյի գոտու երկրները արտահերթ գագաթնաժողով կհրավիրեն

ԶԼՄ-ներ. Աթենքի հետ չպայմանավորվելու դեպքում, եվրոյի գոտու երկրները արտահերթ գագաթնաժողով կհրավիրեն

PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու անդամ երկրները համաձայնեցրել են շտապ միջոցների ծրագիրը Հունաստանի հետ բանակցությունների ձախողման դեպքում: Այդ մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը Բեռլինում և Բրյուսելում աղբյուրների վրա հղումով:

«Վարկատուները մտադիր են Հունաստանին ևս մեկ հնարավորություն տալ և սպասել Եվրախմբի հանդիպումների արդյունքներին, որը կայանալու է հունիսի 18-ին»,-ասել է թերթը: Ըստ նրա, եթե այնտեղ էլ չհաջողվի պայմանավորվել Աթենքի հետ օգնության ընթացիկ ծրագրի հիմնական կետերի շուրջ, «Բրյուսելում անհապաղ եվրոյի գոտու եկրների նախագահների և կառավարության ղեկավարների արտահերթ գագաթնաժողով կհրավիրվրի»:

«Հավաքի ժամանակ փորձ կարվի գտնել խնդրի քաղաքական լուծումը»,-գրել է թերթը: Ինչպես ասվում է, «որպես գագաթնաժողովի անցկացման ժամկետ քննարկվում է հունիսի 19-ի երեկոն», գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Բացի այդ, արտահերթ միջոցների ծրագրով նախատեսվում է վերահսկողություն սահմանել կապիտալի շարժի հանդեպ` որոշ ժամանակով փակել հունական բանկերը, սահմանափակել գումարի կանխիկացումը բանկոմատներով, հրաժարվել էլեկտրոնային փոխանցումներից երկրի ներսում:

Հունիսի 13-ին և 14-ին Բրյուսելում տեխնիկական մակարդակով միջազգային վարկատուների հետ ընթացող բանակցություններն անարդյունք ավարտվեցին: Ինչպես ասացին Եվրահանձնաժողովում, «բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց գրանցվեց, սակայն դրանք հաջող չէին, քանի որ էական խզումը Հունաստանի կառավարության առաջարկությունների և Եվրահանձնաժողովի, ԵԿԲ և ԱՄՀ տարեկան մոտ 2 մլրդ եվրոյի բյուջետային տնտեսման վերաբերյալ ընդհանուր պահանջների միջև պահպանվում է: Դա կազմում է ՀՆԱ-ի 0,5-1 տոկոսը: «Հունաստանի առաջարկները թերի են: Ուստի հետագա բանավեճը պետք է շարունակվի արդեն Եվրախմբի շրջանակում»,-ասվում է ԵՀ հաղորդագրության մեջ:

2010 թ. ի վեր, երբ ճգնաժամ արձանագրվեց Հունաստանի պետպարտքի հարցում, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն այդ երկրին գրեթե 250 մլրդ եվրո հատկացրեցին, և Աթենքը աստիճանաբար պետք է վերադարձնի գումարը: Չնայած, որ 2012-ին պարտքը մասնակիորեն չեղյալ համարվեց, այդ երկրի պետպարտքը ներկա պահին գերազանցում է 315 մլրդ եվրոն, ինչը կազմում է ՀՆԱ 175 տոկոսը: Դա 3 անգամ գերազանցում է եվրոյի երկրների համար սահմանված պետպարտքի թույլատրելի շեմը, որն, ըստ Կայունության և աճի պակտի կազմում է ՀՆԱ 60 տոկոսը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---