Պերուում հայտնաբերված կավե արձանիկները մոտ 3800 տարվա են

Պերուում հայտնաբերված կավե արձանիկները մոտ 3800 տարվա են

PanARMENIAN.Net - 3800 տարեկան երեք կավե արձանիկներ են հայտնաբերվել Պերուի Վեգետա քաղաքում, Վիչամա անվանումով պեղումների վայրում: Ըստ գիտնականների, գտածոների հեղինակները պատկանել են Նորտե Չիկո մշակույթին, որը հնագույն քաղաքակրթություն է նախակոլումբոսյան Ամերիկայում:

Արձանիկները պատկերում են քրմուհու և տղամարդու ու կնոջ: Քրմուհու արձանիկը ավելի մեծ էր, 28 մատ ուներ և հարուստ զարդարված էր, ինչը վկայում է այն բարձր դիրքի մասին, որ կանայք զբաղեցնում էին Նորտե Չիկո քաղաքակրթությունում:

Բոլոր հայտնաբերված արտեֆակտերը, ներառյալ արձանիկների ևս երկու բեկոր, պատրաստված են չթրծված կավից: Դա բնորոշ է Նորտե Չիկոյի մշակույթի աշխատանքներին: Հնագետները դասում են այն նախակավային շրջանին: Վիչամա հնավայրը, Քարալ քաղաքի հետ միասին, Հարավային Ամերիկայի հայտնի հնագույն բնակավայրերից է: Ենթադրվում է, որ այդ վայրերը բնակեցվել են մոտ 4000 տարի առաջ: Ջրհեղեղների վկայությունները, որ ավելի վաղ հայտնաբերվել են պեղումների ժամանակ, թույլ տվեցին հնագետներին ենթադրել, որ Քարալի բնակիչները ստիպված են եղել լքել քաղաքն ու տեղափոխվել Վիչամ մ.թ.ա. մոտ 1900 թ.:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---