«Թուրքական հոսք». Թուրքիայի էներգետիկայի նախարարը չի ժամանել «Գազպրոմի» ղեկավարի հետ հանդիպման

«Թուրքական հոսք». Թուրքիայի էներգետիկայի նախարարը չի ժամանել «Գազպրոմի» ղեկավարի հետ հանդիպման

PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որը նախանշված էր հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում, չի կայացել: Հանդիպումը տեղափոխելու պատճառների ու հետագա հեռանկարների մասին ոչինչ չի ասվում:

Մինչդեռ, ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոսությունում հեռախոսով հաստատեցին, որ Յիլդիզը չի ժամանելու: «Կարող ենք ասել, որ նա չի ժամանելու»,-ասել են հյուսապտոսությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:

Մայիսի սկզբին Միլլերի և Յիլդիզի նախորդ հանդիպմանը որոշում կայացվեց «Թուրքական հոսքի» ծովային հատվածի կառուցումը սկսելու մասին, պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մինչև 2016-ի դեկտեմբեր «Թուրքական հոսք» խողովակաշարով գազի առաքումը սկսելու վերաբերյալ:

Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտնեց, որ Թուրքիայի հետ միջկառավարական համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև հունիսի ավարտը:

«Վերջերս հանդիպել ենք Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են այդ թվում նաև հետախուզական աշխատանքների թույլտվության համար, ոչ մի կասկած չեն հայտնել»,-ասել էր նա:

Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մինչ օրս պաշտոնական միջկառավարական համաձայնագիր չի ստորագրել Թուրքիայի հետ: ԶԼՄ-ները նման ձգձգումների պատճառ են համարում փակուղային վիճակը ռուսական գազի գնի մասին բանակցություններում:

Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---