ԵՄ-ն Հունաստանի հարցով գագաթնաժողով կանցկացնի

ԵՄ-ն Հունաստանի հարցով գագաթնաժողով կանցկացնի

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հունիսի 22-ին Հունաստանի հարցով գագաթնաժողով կանցկացնի: Այս որոշումը դրական է գնահատել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

«Հունիսի 22-ին եվրոյի գոտու երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացումը դրական զարգացում է Հունաստանի պարտքի խնդիրը կարգավորելու ճանապարհին»,-ասվում է վարչապետի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ Ցիպրասի, «խնդրի որոշումը հիմնված կլինի ԵՄ կանոնների և ժողովրդավարության սկզբունքների վրա, ինչը թույլ կտա Հունաստանին աճ արձանագրել եվրոյի գոտում», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հունիսի 18-ին Եվրոյի խմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը Լյուքսեմբուրգում խմբի նիստի ավարտին հայտնեց, որ «Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հրավիրած գագաթնաժողովը ոչ պաշտոնական կլինի և կշարունակի Եվրոյի խմբի կատարած աշխատանքը»: «Գագաթնաժողովի գլխավոր նպատակն է տեղեկացնել պետությունների ղեկավարներին Հունաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և ներգրավել նրանց խնդրի լուծման մեջ»,-հավելել է նա: Դեյսելբլումը հրաժարվել է մեկնաբանել գագաթնաժողովում դեֆոլտի տարբերակի և եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու որոշման հնարավորությունը:

Մենք միտված ենք խուսափելու վատագույն զարգացումներից, ասել է Դեյսելբլումը:

Տուսկի հրավիրած եվրոյի գոտու երկրների գագաթնաժողովը կնախորդի ԵՄ հերթական գագաթնաժողովին, որը կայանալու է նույնպես Լյուքսեմբուրգում հունիսի 25-26-ը:

Հունիսի 13-ին և 14-ին Բրյուսելում տեխնիկական մակարդակով միջազգային վարկատուների հետ ընթացող բանակցություններն անարդյունք ավարտվեցին: Ինչպես ասացին Եվրահանձնաժողովում, «բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց գրանցվեց, սակայն դրանք հաջող չէին, քանի որ էական խզումը Հունաստանի կառավարության առաջարկությունների և Եվրահանձնաժողովի, ԵԿԲ և ԱՄՀ տարեկան մոտ 2 մլրդ եվրոյի բյուջետային տնտեսման վերաբերյալ ընդհանուր պահանջների միջև պահպանվում է: Դա կազմում է ՀՆԱ-ի 0,5-1 տոկոսը: «Հունաստանի առաջարկները թերի են: Ուստի հետագա բանավեճը պետք է շարունակվի արդեն Եվրախմբի շրջանակում»,-ասվում է ԵՀ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու դղյակում տեղի ունեցած Յոթնյակի խմբի (G7) անդամ պետությունների նախագահների և կառավարության ղեկավարների երկօրյա գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ արտահայտվեց եվրոյի գոտում Հունաստանի ներկայությանը: Նա հավելել է, որ Աթենքը ևս ջանքեր պետք է գործադրի բարեփոխումների իրականացման համար: «Ժամանակը քիչ է, յուրաքանչյուր օր նշանակություն ունի»,-ասել է նա:

Հունաստանի խնդիրը հրատապ լուծելու օգտին արտահայտվեց նաև Օբաման` թեև ուղիղ պատասխան չտվեց այն հարցին, թե արդյոք եվրոպացիները չափազանց կոշտ չեն Հունաստանի հետ բանակցություններում: Օբաման նշել է, որ «համաշխարհային հանրությունը և միջազգային ֆինանսական կազմակերպությունները» պետք է հասկանան, թե «ինչ մարտահրավերների է բախվում Հունաստանը»: «Եթե 2 կողմերը բավարար ճկունություն ցուցաբերեն, մենք կլուծենք այս խնդիրը: Միևնույն ժամանակ դա դժվար լուծումներ կպահանջի»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:

2010 թ. ի վեր, երբ ճգնաժամ արձանագրվեց Հունաստանի պետպարտքի հարցում, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն այդ երկրին գրեթե 250 մլրդ եվրո հատկացրեցին, և Աթենքը աստիճանաբար պետք է վերադարձնի գումարը: Չնայած, որ 2012-ին պարտքը մասնակիորեն չեղյալ համարվեց, այդ երկրի պետպարտքը ներկա պահին գերազանցում է 315 մլրդ եվրոն, ինչը կազմում է ՀՆԱ 175 տոկոսը: Դա 3 անգամ գերազանցում է եվրոյի երկրների համար սահմանված պետպարտքի թույլատրելի շեմը, որն, ըստ Կայունության և աճի պակտի կազմում է ՀՆԱ 60 տոկոսը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---