Nokia-ն 2016-ից կվերսկսի հեռախոսների մշակումը

Nokia-ն 2016-ից կվերսկսի հեռախոսների մշակումը

PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերության գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է 2016 թվականից վերսկսել հեռախոսների մշակումը` Microsoft-ի հետ համապատասխան համաձայնագիր կնքելով:

Դեռ 2015-ի ապրիլին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Nokia-ն մտադիր է վերադառնալ սմարթֆոնների շուկա 2016-ին: Սակայն ընկերության ներկայացուցիչները շուտով հերքեցին հաղորդագրությունը: Nokia-ի բջջային բիզնեսը 2013-ին 5,4 մլրդ եվրոյով գնեց Microsoft ընկերությունը: Ըստ գործարքի, ֆիննական ընկերությանն արգելվեց օգտագործել Nokia բրենդը մինչև 2016-ի չորրորդ եռամսյակը: Microsoft-ն իր հերթին արդեն սկսել է հրաժարվել Nokia բրենդից Lumia սմարթֆոնների իր հիմնական շարքում, սակայն մինչ օրս օգտագործում է այն հեռախոսներում:

«Մենք համապատասխան գործընկերներ կփնտրենք: Microsoft-ը բջջային հեռախոսներ է արտադրում: Մենք ուղղակի կմշակենք դրանք, իսկ հետո կվաճառենք բրենդի արտոնագիրը»,-ասել է Սուրիվը:

Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն է, որը զբաղվում է բջջային, ֆիքսված և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև HERE ծառայության մշակմամբ: Nokia-ի բաժնետոմսերը տեղաբաշխված են Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի և Հելսինկիի ֆոնդային բորսաներում: 2011-2012 թթ. Nokia-ն սկսեց գործակցել Microsoft-ի հետ, գործնականում հրաժարվելով Symbian սեփական օպերացիոն համակարգից ու MeeGo համակարգի զարգացումից` անցնելով Windows Phone-ի հարթակ: 2013-ի աշնանն ընկերությունը վաճառեց իր բջջային բիզնեսը Microsoft-ին 5,44 մլրդ եվրոյով:

Ընթերցեք նաև. Microsoft-ի փոխնախագահը հայտարարել է՝ հեռանում է ընկերությունից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---