Windows 10-ն անվճար կլինի Windows Insider ծրագրի մասնակիցների համար

Windows 10-ն անվճար կլինի Windows Insider ծրագրի մասնակիցների համար

PanARMENIAN.Net - Windows 10 նոր օպերացիոն համակարգը վաճաքում կհայտնվի արդեն մի քանի օրից` հունիսի 29-ին: Microsoft ընկերությունը մտադիր է երախտապարտ լինել Windows Insider ծրագրի մասնակիցներին նոր համակարգի մշակման գործում աջակցության համար` նրանք կկարողանան օգտվել Windows-10-ից անվճար, նույնիսկ հարթակի վերջնական տարբերակի թողարկումից հետո:

Windows Insider ծրագրի շրջանակում օգտատերերը փորձարկել են Windows 10 օպերացիոն համակարգի նախնական տարբերակները, որոնք մինչ այդ հասանելի են եղել միայն մշակողներին: Ծրագիրը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերի 30-ին և արդեն 2014-ի ավարտին ավելի քան 1,5 մլն մարդ ներբեռնել է Windows 10 Technical Preview-ն:

Բետա թեստավորման մասնակիցները մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---