Ծրագիրը կարողանում է պատկերներ նկարել, որոնք նման են իրական օբյեկտների լուսանկարների

Ծրագիրը կարողանում է պատկերներ նկարել, որոնք նման են իրական օբյեկտների լուսանկարների

PanARMENIAN.Net - Մեքենայացված ուսուցման ալգորիթմերն այսօրվա դրությամբ գլխավոր հավակնորդներն են ապագայում լիարժեք արհեստական ինտելեկտի համակարգի ստեղծման համար: Հերթական քայլն այդ ճանապարհին արել է ԱՄՆ գիտնականների խումբը, որոնք ստեղծել են ալգորիթմ` իրական օբյեկտների լուսանկարների նմանվող պատկերների ստեղծման համար: Հետազոտությունը վերաբերում է այսպես կոչված համակարգչային կրեատիվության ոլորտին: Այդ բաժնում գիտնականները ձգտում են ստեղծագործական գործընթացների ունակ ծրագրեր ստեղծել:

Ալգորիթմի աշխատանքի սկզբունքը հետևյալն է` ծրագիրը ստանում է սկզբնական նկարը, օրինակ 4-ը 4 պիքսելի թողունակությամբ, իսկ հետո հետևողականորեն ավելացնում է թողունակությունն ամեն քայլի հետ: Կամավորների հարցման ժամանակ դեպքերի 40 տոկոսում պարզվում էր, որ մարդիկ շփոթել են ծրագրի ստեղծած պատկերը լուսանկարի հետ:

Ծրագրի կատարելագործման համար հեղինակներն օգտագործել են խորը մեքենայացված ուսուցման մեթոդները: Ալգորիթմի հիմնական մասը ներկայացվել է երկու ենթահամակարգերով, որից մեկին սովորեցրել են տարբերել ստեղծված պատկերները լուսանկարներից: Իսկ մյուսին սովորեցրել են, թե ինչպես պատահաբար գեներացված աղմուկից և փոքր թողունակության տրված մատրիցայից ստեղծել պատկեր, որը կարող է մոլորեցնել առաջին ենթահամակարգը:

Ուսուցումից հետո գիտնականները կիրառել են ստացված ալգորիթմը պատկերների աստիճանական դետալացման համար: Գործընթացը սկսվել է 2×2 կամ 4×4 պիքսելի մատրիցայից և հասել է 64×64 պիքսել «ամբողջական» պատկերի: Պատկերի նման ներկայացումը կոչվել է «Լապլասի բուրգ»:

Գիտնականները նշում են, որ պատկերների ստեղծման ժամանակ ալգորիթմը չի «մարզվել» լայնաֆորմատ պատկերների վրա: Փոխարենը, նա ամեն քայլում կենտրոնացել է դետալացման վրա. ինչպես միջինացված տեղեկատվությամբ 1 պիքսելից դարձնել 4 (2×2) պիքսել` դետալների մեծ քանակությամբ:

Պատրաստի պատկերները հեղինակները բաշխել են ըստ դասերի և համեմատել են ստացված արդյունքը մյուս մեթոդների հետ տեխնոլոգիաների նույն ոլորտից: Դրա համար նրանք դիմել են կամավորների օգնությանը, որոնք հերթով ցուցադրում են պատկերներն ու առաջարկել են ընտրել` «իսկական է» այն, թե «արհեստական»: Խմբաքանակում հավասարապես ներկայացված էին ինչպես մի քանի արխիվների իրական լուսանկարներ, այնպես էլ պատկերներ, որոնք ստեղծվել էին ալգորիթմների միջոցով: Լավագույն արդյունքը ցույց տվեց տվյալ աշխատանքի շրջանակում ստեղծված ծրագիրը: Փորձի մասնակիցների 40 տոկոսը չի կարողացել տարբերել ստեղծված պատկերները լուսանկարներից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---