Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը

Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:

Խորհրդարանի ստորին պալատի վավերացմանն է ներկայացվել նաև Ղրղզստանի անդամակցության կապակցությամբ ԵՏՄ մասին պայմանագրում և առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ինչպես նաև մի շարք հարակից փաստաթղթեր:

ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը բաղկացած է մի քանի մասից` հիմնական, որտեղ արձանագրվում է տնտեսական միությանը նրա միանալու փաստը, նշված են փաստաթուղթն ուժի մեջ մտնելու պայմաններն ու կարգը, և 3 արձանագրություններից, որոնք ստորագրվել են մայիսի 8-ին Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական միության նիստում:

Փաստաթուղթը նաև պետք է վավերացնեն ԵՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները, որից հետո Ղրղզստանի սահմաններն այդ միության բոլոր անդամների հետ (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) բաց կլինեն, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում ներկայացրեց Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի երեք նախագիծը: Կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ չկար:

Այսպիսով, վավերացվել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագիրը, մասնավորապես, 2015-ի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված Ղրղզստանի Հանրապետության՝ «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող առաձին միջազգային պայմանագրերի և ԵՏՄ մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությունը:

«Փաստաթուղթը նոր հնարավորություններ է բացում»,-ասել էր միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության առաջին փոխնախարար Սուրեն Կարայանը` նշելով, որ մինչ պայամանգրի ստորագրումը մի քանի պատվիրակություն է այցելել Ղրղզստան` ստուգելու, թե որքանով է երկիրը պատրատ անդամակցել կազմակերպությանը:

ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու վերաբերյալ արձանագրությանը հունիսի 4-ի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---