Իտալացի ոսկերիչները ներկայացրել են Apple Watch-ի ոսկե հավաքածուն26 հունիսի 2015 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Իտալական Caviar ոսկերչատունը հայտնի է հանրությանը Apple ընկերության սարքերի թանկարժեք տարբերակների ստեղծմամբ: Եվ քանի որ այժմ ամենանորաձև գաջեթները Watch «խելացի» ժամացույցներն են, իտալացի ոսկերիչները չէին կարող բաց թողնել այս հնարավորությունը: Նրանք ներկայացրել են Apple Watch Caviar Edition ոսկե ժամացույցը և թանկարժեք ժամացույցների հատուկ հավաքածուն, ստեղծված Ռուսաստանի համար: Սարքերը, որոնք ընդգրկվել են «Ռուսական հավաքածուի» մեջ, կգնահատեն առաջին հերթին Ռուսաստանի գործարար և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները: «Ռուսական հավաքածուի» մոդելների կորպուսներն ազգային նախշերի տեսքով փորագրություններ ունեն, իսկ կառավարման կոճակը զարդարում է ՌԴ զինանշանի պատկերը: Հավաքածուի ամենաէժան սմարթ-ժամացույցը Classico-ն է, որի կորպուսը պատված է 18-կարատանոց ոսկով: 147 000 ռուբլի արժողությամբ (մոտ 1 մլն 270 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով) գաջեթը երկու տարբերակ ունի` կաշվե կապիչով (ոսկե փակիչով) և միլանական հյուսվածքով կատարված ոսկեզօծ մետաղյա թևնոցով: Caviar-ի «խելացի» ժամացույցի արժեքը մի քանի անգամ ավելի էժան է Apple-ի օրիգինալ արտադրանքից, քանի որ կորպուսը ոչ թե ամբողջությամբ ոսկուց է պատրաստված, այլ միայն վերին շերտն է ոսկուց: Կախված օգտագործված նյութերից ու զարդերից` Caviar Apple Watch-ի գինը տատանվում է 147 000 - 3 000 000 ռուբլու սահմանում: Վաճառքների մեկնարկը նախատեսված է 2015-ի հուլիսին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |