Սարքավորումը վարելու ընթացքում արգելափակում է վարորդի հեռախոսը 2 հուլիսի 2015 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2014-ին արձանագրվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 297 մարդ, 4479-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ։ Ողբերգությունների պատճառներից մեկը վարելու ընթացքում բջջային հեռախոսներից օգտվող վարորդների անուշադրությունն է։ Հեռախոսազանգերը և sms հաղորդագրությունները դառնում են հազարավոր մարդկանց մահվան պատճառ ամբողջ աշխարհում, և այս թիվը շարունակում է աճել։ Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որ կներդնի հատուկ սարքավորում, որն էլ արգելափակում է վարորդների հեռախոսներում sms և զանգեր կատարելու ու ստանալու ֆունկցիաները։ Սարքի հեղինակը NASA-ի աշխատակից Սքոթ Թիբինսն է։ Նրա մոտ այդ գաղափարն առաջացել էր տխուր պայմաններում։ 2008-ին նա գործընկերոջ հետ հանդիպման մեկնելիս է եղել, սակայն ընկերն այդպես էլ չի հայտնվել։ Ինչպես պարզվել է հետագայում, տղամարդը ճանապարհին զոհվել է տաքսու վարորդի մեղքով, որը ղեկին sms-հաղորդագրություն էր հավաքում։ Գյուտի մանրամասները չեն բացահայտվում։ Սակայն Xinhuanet-ի տվյալներով, արգելափակիչն իրենից ներկայացնում է փոքր սարքավորում, որն ամրացվում է ղեկի տակ և համատեղելի է 1996-ից արտադրված ավտոմեքենաների մեծ մասի հետ։ Գաջեթն ավտոմատ կերպով միանում է Ինտերնետին և հետո «անջատում» վարորդի սմարթֆոնը շարժիչի աշխատանքի պահից սկսած։ Ընդ որում՝ սարքը չի արգելափակում ուղևորության համար անհրաժեշտ GPS-մոդուլը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |