ԵԽԽՎ բոլոր անդամները պարտավորվել են լուծել հակամարտությունները խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - «Ես ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներին անկախություն տրամադրելու կողմնակից չեմ»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում զեկույց կներկայցվի Լիբանանի վերաբերյալ, կքննարկվեն Եվրոպա ապօրինի միգրացիայի եւ Կոսովոի իրավիճակի վերաբերյալ հարցերը: Իսկ ռուս-վրացական խնդիրը կքննարկվի ԵԽԽՎ ղեկավարության հետ երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններում»: Այդ խնդիրը Ռուսաստանն ու Վրաստանը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով, քանի որ եւ Վրաստանը, եւ Ռուսաստանը Եվրոպայի Խորհրդի անդամներ են եւ որպես ԵԽԽՎ անդամ երկրներ պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունները»,-ասել է նա:



Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Երեւանում արված հայտարարություններին Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների վերաբերյալ` ԵԽԽՎ նախագահը նշել է, որ Ֆրանսիան, ինչպես եւ Եվրամիության մյուս երկրները, փաստաթուղթ է ստորագրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին: «Ժակ Շիրակի հայտարարությունը զուտ քաղաքական բնույթ է կրում: Անձամբ ես սխալ եմ համարում նման դիրքորոշումը»,-ընդգծել է Ռենե վան դեր Լինդենը: Նա նաեւ անհամաձայնություն է հայտնել ազգային փոքրամասնությունների ինքնորոշման սկզբունքների մասին Ժ.Շիրակի մեկնաբանություններին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---