Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծն ընդգրկվել է Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծն ընդգրկվել է Ֆրանսիայի խորհրդարանի հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստի օրակարգում: Օրինագծի քննարկման նախաձեռնողը Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունն է (ՖՍԿ): Այդպիսով Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը կատարեց իր պարտավորությունը, որ նա ստանձնել էր մայիսի 18-ի նիստի նախագահության միջոցով Հայոց ցեղասպանության ուրացումը քրեորեն պատժող օրենքի նախագծի քննարկումը միտումնավոր հետաձգելու անընդունելի ընթացքին ի պատասխան, հաղորդում է ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն: ՀՅԴ-ն ողջունում է Սոցիալիստական կուսակցության հարատեւ ջանքերը, որոնց մասին հայտարարվեց ՀՅԴ 69-րդ Շրջանային ժողովին: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում իր անդամներին ու համակիր զանգվածին ներկա լինել հոկտեմբերի 12-ի համահավաքին եւ զորավիգ կանգնել ֆրանսիացի ժողովրդի բոլոր այն ընտրյալներին, ովքեր փափագում են օրենքի միջոցով պատժել 1915-ի Հայոց ցեղասպանությունը ուրացողներին, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---