Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճել է ունիվերսիադայի ոսկին 7 հուլիսի 2015 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվող ամառային 28-րդ ունիվերսիադայում հուլիսի 7-ին տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): Հավաքելով 15.500 միավոր՝ մեր մարզիկը նվաճել է ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ է թողել Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը: Հուլիսի 4-ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը մասնակցում է Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում անցկացվող 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա): Պատվիրակության կազմում 22 հոգի է, այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար:Հայաստանի ուսանող մարզիկները պայքարում են 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |