Օպերացիոն շահույթով սմարթֆոնների շուկայի 92%-ն Apple-ինն է

Օպերացիոն շահույթով սմարթֆոնների շուկայի 92%-ն Apple-ինն է

PanARMENIAN.Net - Canaccord Genuity վերլուծական գործակալությունն ամփոփել է 2015-ի առաջին եռամսյակի արդյունքները սմարթֆոնների շուկայի համար: Պարզվել է, որ օպերացիոն շահույթով սմարթֆոնների ամբողջ շուկայի 92 %-ը պատկանում է ամերիկյան Apple-ին: Այս առաջատար դիրքի գործոններից մեկը մրցակիցների համեմատ ավելի բարձր գներն են, քանի որ վաճառված սարքերի քանակով Apple-ը զբաղեցնում է շուկային միայն 20%-ը: Այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Apple-ի մասնաբաժինը շուկայում կազմում էր 65 %:

2015-ի առաջին եռամսյակում Apple-ը 43 %-ով ավելացրել է վաճառքները նախորդ տարվա համեմատ: Աճել է նաև յուրաքանչյուր սարքի միջին գինը` 2015-ին այն կազմել է 659 դոլար, ինչը 60 դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ: Գնաճը վերլուծաբանները բացատրում են մեծ էկրանով և ավելի թանկ iPhone 6 և iPhone 6 Plus-ի առկայությամբ Apple-ի սմարթֆոնների շարքում: Android-ով աշխատող սմարթֆոնների միջին գինը 2014-ին կազմել է 185 դոլար:

Երկրորդ տեղում հարավկորեական Samsung-ն է, որին բաժին է ընկնում սմարթֆոնների շուկայի 15%-ը: Այն, որ հանրագումարում ամերիկյան և հարավկորեական ընկերությունները 100 տոկոսից ավելի են ընդգրկում, վերլուծաբանները բացատրել են շուկայի մյուս խաղացողների մոտվնասով կամ շահույթի բացակայությամբ 2015-ի առաջին եռամսյակում:

Apple ընկերությունն ընդգրկվեց սմարթֆոնների վաճառքի շուկայի առաջատարների եռյակում 2010-ին և արդեն 2012-ին կիսում էր շահույթի կեսը Samsung-ի հետ: Canaccord-ի վերլուծաբանները կարծում են, որ բեկումնային եղավ առաջին iPhone-ի թողարկումը 2007-ին, երբ սմարթֆոնների վաճառքի շուկայի շահույթի մոտ 2/3-ը բաժին էր ըկնում ֆիննական Nokia-ին:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---