Լուսային տարբերանշաններով հեծանվորդի սաղավարտ է ստեղծվել

Լուսային տարբերանշաններով հեծանվորդի սաղավարտ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Վիճակագրությունը վկայում է, որ հեծանվորդների մասնակցությամբ վթարների առյուծի բաժինը տեղի է ունենում մութ ժամանակ: Բոստոնյան սթարթափը մշակել է Lumos ներկառուցված լուսային ինդիկացիայով հեծանվորդի սաղավարտը, որը կնվազեցնի հեծանվորդների ՃՏՊ ենթարկվելու հավանականությունը:

Lumos-ում ներկառուցված են ստոպ-ազդանշան և շրջադարձի տարբերանշաններ, իսկ առջևի մասում`լուսադիոդներ: Աքսելերոմետրի օգնությամբ հեծանվորդի սաղավարտն ինքն է որոշում արագության նվազումն ու միացնում է ստոպ-ազդանշանը հեծանվորդի ծոծրակին: Շրջադարձի տարբերանշաններն ակտիվանում են անլար կառավարման վահանակից, որն ամրացված է հեծանվի ղեկին: Ներկառուցված մարտկոցներով Lumos-ն աշխատում է 3 ժամից ավելի: Նույնիսկ 24 ժամ չի պահանջվել, որ մշակումը Kickstarter քրաուդֆանդինգի հարթակում հավաքի արտադրության համար անհրաժեշտ գումարը: Հեծանիվի Lumos սաղավարտ ձեռք բերելու համար հարկավոր է նախագծին նվիրաբերել 85 ԱՄՆ դոլար (մոտ 40 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով):

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն:

Kickstarters –ը կայք է քրաուդֆանդինգի մեխանիզմով ստեղծագործական, գիտական կամ արտադրական նախագծերի իրականացման նպատակով դրամական միջոցների հավաքագրման համար: Կայքը ֆինանսավորում է տարբեր նախագծեր, այդ թվում անկախ կինեմատոգրաֆի ֆիլմերն ԱՄՆ-ում, կոմիքսների, տեսախաղերի ստեղծում և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---