Apple-ը ներկայացրել է վեցերորդ սերնդի iPod-ը

Apple-ը ներկայացրել է վեցերորդ սերնդի iPod-ը

PanARMENIAN.Net - Աղբյուրների տեղեկությունները հաստատվեցին. ամերիկյան Apple ընկերությունը հուլիսի 15-ին ներկայացրեց iPod Touch նվագարկիչի նոր մոդելը: 4-դյույմանոց Retina դիսփլեյով սարքի բնութագրերը նման են iPhone 6-ին: Գաջեթն ունի 8-մեգապիկսելանոց iSight տեսախցիկ, սեփական արտադրության A8 չիպ և համապրոցեսոր` հետևելու համար M8-ի շարժին:

Նվագարկիչը հագեցած է FaceTime բարեփոխված HD-տեսախցիկով սելֆիի համար, կան նաև տեսանյութի կայունացման, դանդաղեցված և սերիական նկարահանումների գործառույթներ: iPod touch-ը կունենա նաև iOS 8 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը Apple Music նոր երաժշտական ծառայությունով:

Նորույթի 16 գիգաբայթ հիշողությամբ մոդելը կվաճառվի 199 դոլարով (մոտ 95 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով), 32 գիգաբայթ հիշողությամբը` 249 դոլարով (մոտ 119 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով), 64 գիգաբայթով տարբերակը` 299 դոլարով (մոտ 142 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով), 128 գիգաբայթ հիշողությամբ մոդելը` 399 դոլարով (մոտ 190 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով): Վերջինը հասանելի է Apple Online Store առցանց խանութում:

Բացի այդ Apple-ը հայտարարել է, որ կթարմացվի նվագարկիչների մյուս մոդելների արտաքին տեսքը. iPod touch, nano և shuffle-ը կունենան «մոխրագույն տիեզերք», արծաթագույն, ոսկեգույն, վարդագույն և կապույտ երանգներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---