Բրենդերի էջերը Facebook-ում կվերածվեն առցանց խանութների

Բրենդերի էջերը Facebook-ում կվերածվեն առցանց խանութների

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ բջջային հավելվածներում օգտագերի անցկացրած ժամանակի մոտ 13%-ը բաժին է ընկնում Facebook-ին, Մարկ Ցուկերբերգի ընկերությունը աշխատում է առցանց խանութների ստեղծման վրա, որոնք կզբաղեցնեն բրենդերի և ձեռնարկությունների էջերը կայքում:

Բրենդերի էջերը զբաղեցնող խանութները դեռ փորձարկման սկզբնական շրջանում են, սակայն որոշ դեպքերում արդեն կարելի է կայքից դուրս չգալով գտնել և գնել անհրաժեշտ ապրանքը: Հիմա կայքում այդպիսի մի քանի տասնյակ խանութ կա, սակայն Facebook-ից հայտնել են, որ ծրագիրն ընդլայնվելու է: Առավել նկատելի են խանութները կայքի բջջային տարբերակում` դրանք տեղադրված են անմիջապես գործիքների պանելի և ընկերության մասին տեղեկատվության տակ:

Facebook-ը դեռ չի հրապարակում այն ընկերությունների ցանկը, որոնք մասնակցում են նոր գործառույթի փորձարկմանը: Ավելի վաղ Facebook-ում հնարավորություն տրվեց ոչ մեծ դրամական փոխանցումներ կատարել ընկերներին: Ըստ ավելի վաղ հայտնված տեղեկության, ընկերությունն աշխատում է նաև Messenger-ի համար ասիստենտի ստեղծման վրա, որը թույլ կտա օգտատերին ապրանքներ որոնել ու գնել: Բացի այդ, անցյալ տարի կայքում հայտնվեց «գնել» կոճակը, որը թույլ է տալիս ձեռք բերել գովազդվող ապրանքը:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---