LEGO խաղալիքների հետ համատեղելի մանկական պրոթեզ է ստեղծվել

LEGO խաղալիքների հետ համատեղելի մանկական պրոթեզ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռոբոտատեխնիկայի զարգացումը մեծապես նպաստել է փոխպատվաստման ոլորտի արդիականացմանը: Այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի վերջույթների պրոթեզներով, որոնք կառավարվում են «մտքի ուժով», բիոնիկ սարքերով, որոնք հեշտացնում են բազմաթիվ մարդկանց կյանքն աշխարհում: Սակայն կոլումբացի դիզայներ Կարլոս Արտուրո Տորեսը և «Lego ապագային լաբորատորիան» որոշեցին համատեղել գիտելիքները` օգնելու համար ամենափոքր հիվանդներին:

Նրանք ձեռքի հատուկ պրոթեզ են մշակել երեխաների համար: Այն թույլ է տալիս երեխային ավելի հեշտ տանել տրավման, ինքնուրույն «աճեցնելով» վերջույթը, ինչպես դա անում են սուպերհերոսները:

«Անդամալույծ երեխայի պահանջները միշտ չէ, որ կապված են ֆիզիկական ակտիվության հետ, սակայն երբեմն ֆունկցիոնալ տարրեըը կարող են նրան երջանկացնել`լինի դա տիեզերանավ, տիկնիկների տնակ, աստղադիտակ կամ գեյմփադ»,-ասում է հեղինակը:

Պրոթեզը իսկական գաջեթ է: Ներսում այն ունի սնուցման մարտկոցային բլոկ լիցքավորման հնարավորությամբ, պրոցեսոր և ցուցիչներ, որոնք մարմնի ազդանշանները փոխանցում են մեխանիկական ձեռքին: Ինքը ձեռքը հավաքական տարր է, ինչպես Lego-ն: Այդպիսով նրա տերը կարող է ինքնուրույն որոշել քանի մատ ունենալ կամ ձեռքով Lego-ի օգնությամբ հավաքված տարբեր էլեկտրոնային սարքեր կառավարել:

«Ես ուզում եմ ոչ թե սովորական պրոթեզ սարքել, այլ ճկուն մի համակարգ, որը թույլ կտա երեխաներին խաղալ դրանով, «կոտրել», ինչ-որ նոր բան ստեղծել ընկերների հետ»,-ասել է հեղինակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---