Հայաստանի համար շատ լավ է, որ նա նավթ ու գազ չունի 5 հոկտեմբերի 2006 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար շատ լավ է, որ նա նավթ ու գազ չունի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԱՄՆ-ից եկած փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, մեծ էնարգառեսուրսներ ունեցող երկրները, որպես օրենք, լինում են տոտալիտար եւ աղքատ: «Միակ բացառությունը Նորվեգիան է, որը իր նավթը հայտնաբերեց, երբ արդեն կայացած քաղաքական համակարգ եւ տնտեսություն ուներ: Այնպես որ, այդ տեսանկյունից Ադրբեջանին ոերեւէ լավ բան չի սպասում»,- ընդգծել է նա:Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ XXI դարում օպտիկա-մանրաթելային մալուխը ավելի կարեւոր կդառնա, քան աշխարհի բոլոր նավթատարերը: «Աշխարհի ապագան, ցանկանանք մենք դա թե` ոչ, կապված է բարձր տեխնոլոգիաների եւ IT-ի զարգացման հետ: Առաջին պլան են մղվում կիբերանվտանգույթան հարցերը, եւ միայն հետո` մնացած ամեն բան»,- ասել է Գիրագոսյանը: Ռիչարդ Գիրագոսյանը նաեւ նշեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի քաղաքական եւ ֆինանսական շահերը ամբողջությամբ կախված են ղազախական նավթից: Ներկա դրությամբ, ԱՄՆ գլխավոր ռազմավարական խնդիրը Պարսից Ծոցի նավթատար հատվածն է, Կասպիցը` երկրորդական եւ ոչ այնքան կարեւոր խնդիր է: Նրա խոսքերով, Ադրբեջանն այդ պայմաններում ավելի կսկի շարժվել Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, քան Եվրոպայի: «Վրաստանը հակառակ ուղղությամբ է շարժվում, այսինքն դեպի Եվրոպան եւ այդ իրավիճակում Հայաստանը կարող է միայնակ մնալ` որպես Ռուսաստանի դաշնակից, ինչը սպառնալիք է հանդիսանում երկրի ազգային անվտանգության համար: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը եւս կշարժվի դեպի Արեւմուտք»,- ընդգծել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |